Հուլիսի 18-ին մի խումբ արցախցիներ արգելապատնեշ տեղադրեցին Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին: Ակցիան նախաձեռնել է «Արցախի ազգային անվտանգության և զարգացման ճակատ» շարժումը: Նպատակն էր ցույց տալ, որ Արցախը դեմ է Ադրբեջանից հումանիտար օգնություն ստանալուն:
Արդեն յոթ ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախում հումանիտար ծայրահեղ ծանր իրավիճակ է: Ադրբեջանական կողմը հունիսի 15-ից արգելել է նաև հումանիտար բեռնափոխադրումները դեպի Արցախ: