Չելսին 45 միլիոն ֆունտ ստերլինգ կվճարի Ֆալկաոյի համար

Լոնդոնի «Չելսին» 45 մլն ֆունտ ստերլինգ է պատրաստել «Ատլետիկոյի» առաջատար Ռադամել Ֆալկաոյին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է The Sun-ը:

«Ֆուտբոլիստի համար տրանսֆերային առաջարկությունն արդեն արված է», – ասել է «Չելսիի» ներկայացուցիչներից մեկը, թեև պաշտոնապես տեղեկությունը դեռևս չի հաստատվել:

Նշենք, որ անցած մրցաշրջանից առաջ Ֆալկաոյի համար «Ատլետիկոն» «Պորտոյին» վճարել է 32 մլն ֆունտ: Կոլումբիացին Եվրոպայում անցկացրած 3 տարում դարձել է 115 գոլի հեղինակ:

Մարզական գործընկեր SportArmenia.com