ԼՂՀ մեդալներ` «Արծիվ-մահապարտներ»-ի մարտիկներին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները և խաղաղ բնակչությանը պաշտպանելիս ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար և կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ «Արծիվ-մահապարտներ» հատուկ նշանակության զորագնդի մարտիկներին ԼՂՀ մեդալներով պարգևատրելու մասին:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը, «Արիության համար» մեդալով պարգևատրվել են 70 հոգի, որից 64-ը՝ հետմահու:

«Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են 88 հոգի, որից 10-ը՝ հետմահու:

Մեկնաբանել