Դասի սկզբից՝ դասի ավարտ աշակերտի մոտ պետք է փոփոխություն լինի
Հայաստանին կրթության հեռանկարային զարգացման ծրագիր է անհրաժեշտ։ Օրինակ, Սինգապուրում կրթական ոլորտի փոփոխությունները ծրագրվում են երկու սերունդ՝ 40-50 տարի առաջ, ինչն էլ իր հերթին հարմարեցվում է ժամանակի հրամայականին․ ՍիվիլՆեթի Ժաննա Ավագյանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Վահագն Վարդանյանն է, որն այժմ աշխատում է Հոնկոնգում՝ որպես Չինական (Հան) ակադեմիա կրթահամալիրի միջնակարգ և ավագ դպրոցի տնօրեն։
Վարդանյանը Դիլիջանում հունիսի 26-ից 28-ն անցկացված «Հայ Մշակութային և Գիտական Ընկերակցության» (ASOF) երկրորդ տարեկան համաժողովի մասնակիցներից էր։
Civilnet



