Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 14-ին Երևանում կխաղա Լիտվայի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածությունն է ձեռք բերել: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին հաղորդել է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, ՀՖՖ-ի ևԼիտվայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ստորագրվել է պայմանագիր` ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` նոյեմբերի 14-ին, Երևանում Հայաստան-Լիտվա հանդիպման անցկացման մասին: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել