Գլխավոր Լրահոս

Կանադայից երկու փորձագետ կմիանա Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը

Կանադայից երկու փորձագետ կմիանա Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը

Կանադայից երկու քաղաքացիական փորձագետ կմիանա Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։ Այդ մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին Հայաստանում ԵՄ առաքելությունից։

«Հուլիսի 18-ին ԵՄ-ն ընդունեց Կանադայի պաշտոնական առաջարկը՝ աջակցելու Հայաստանում ԵՄ առաքելությանը (EUMA): Կանադայի նախնական ներդրումը բաղկացած կլինի մինչև երկու քաղաքացիական փորձագետներից, որոնք կտեղակայվեն մեկ տարի ժամկետով: Այդ փորձագետների տեղակայման ժամկետը դեռ հայտնի չէ, և նրանց ստույգ առաջադրանքները կորոշվեն ավելի ուշ»,- ասված է պատասխանում։

***

Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովի հուլիսի 18-ի որոշման մեջ ասված էր, որ հավանություն է տրվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցելու Կանադայի առաջարկին․ «Կանադայի ներդրումը Հայաստանում Եվրոպական միության առաքելությանը ընդունված և նշանակալի է համարվում»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ ողջունել է ՀՀ-ում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը։

Հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհրդում համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելությունը մեկնարկել է փետրվարի 20-ին։ ԵՄ առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ Առաքելությունը, որի կազմում ընդգրկված է 100 դիտորդ, նախնական լինելու է երկու տարի ժամկետով։

Հակոբ Ասլանյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում