Իրավիճակը Դամասկոսում. «Ազդակ»

Սիրիայի ազատ բանակը ստանձնել է Դամասկոսի միջազգային օդանավակայանի ճանապարհին գտնվող «Պաղեստինի անվտանգության» շենքին հարակից «Նահատակների զավակներ» դպրոցում սեպտեմբերի 25-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, հաղորդում է «Ազդակ»-ը` վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները:   

Ավելի ուշ` սեպտեմբերի 25-ի երեկոյան, Դամասկոսի Զահիրա շրջանում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է մի քանի քաղաքացի:

«Նման իրավիճակ կը տիրէ, մինչ Դամասկոս մայրաքաղաքի բոլոր շրջանները և ճամբաները ապահովական խիստ միջոցառումներու կ՛ենթարկուին»,- գրում է Դամասկոսում «Ազդակ»-ի թղթակիցը: