Էլիզաբեթ 2-րդի արձանը` Սիրահարների այգում

Սեպտեմբերի 27-ին` ժամը 16:00-ին, Սիրահարների այգում կբացվեն Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի թագադրման 60-ամյակին նվիրված նստարաններ:

Ինչպես հաղորդում է Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան մամուլի ծառայությունը, նստարանները կտեղադրվեն Երևանում Բրիտանիայի դեսպանատան և «Պողոսյան պարտեզներ» հիմնադրամի նախաձեռնությամբ: Դրանք կխորհրդանշեն Միացյալ Թագավորությունը, իսկ հարևանությամբ տեղադրված թագուհու պատկերով արձանիկը հնարավորություն կտա այգու այցելուներին լուսանկարվել Նորին գերազանցության հետ:

Նախատեսվում է կատարել նաև Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ «Պողոսյան պարտեզներ» հիմնադրամի կողմից կառուցված հեծանիվների կայանատեղիի բացումը:

Միջոցառմանը ներկա կլինեն Սիրահարների այգու և Երևանում Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչները` դեսպան Քեթի Լիչի գլխավորությամբ: