Մենք չենք պատրաստվում ու չենք կարող ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշել․ Փաշինյան

«Մենք չենք պատրաստվում ու չենք կարող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը որոշել»,- պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ իրավունքով եք դուք որոշում Արցախի ճակատագիրը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք չենք պատրաստվում ու չենք կարող ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշել»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը կարող է որոշել ՀՀ ճակատագիրը։

Անդրադառնալով Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցում ժողովրդի կարծիքը չհարցնելուն, Փաշինյանը պատասխանեց՝ ուղիղ եթերով ասուլիսների, քննիչ հանձնաժողովում 6-7 ժամանոց նիստերն էլ են նշանակում ժողովրդի հետ քննարկում։

***

Մայիսի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականոթյունը․ «Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»։

Մեկնաբանել