Հունգարիան դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նոտա է հղել Հայաստանին

Հունգարիայի արտգործնախարարությունը սեպտեմբերի 24-ին դիվանագիտական նոտա է հղել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը` կոչ անելով վերականգնել կասեցված հարաբերությունները։ 

«Հունգարիայի արտգործնախարարությունը ցանկանում է հայտարարել Հայաստանի Հանրապետության կողմից դիվանգիտական հարաբերությունների միակողմանի կասեցմանը առանց նախապայմանների վերջ դնելու` Հունգարիայի կառավարության շահագրգռվածության մասին»,- ասված է Հունգարիայի արտգործնախարարության կայքում տեղադրված փաստաթղթում։

Մեկնաբանելով Հունգարիայի այս քայլը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը:

Նշենք, որ սեպտեմբերի սկզբին Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնին էր նամակ հղել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին` կոչ անելով վերականգնել երկու երկրների միջև բարեկամական կապերը:

Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցրել է օգոստոսի 31-ին: