Սարգիս Հովսեփյանը կմասնակցի Հայաստան – Լիտվա հանդիպմանը

Արդեն տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 14-ին` ՖԻՖԱ-ի աղյուսակով պաշտոնական հանդիպումների օրը, Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կանցկացնի հերթական ընկերական հանդիպումը Լիտվայի հավաքականի հետ:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ, հենց այդ հանդիպման ընթացքում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» երկարամյա ավագ, լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանի մեծ ֆուտբոլին հրաժեշտ տալու հանդիսավոր արարողությունը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել