Հ.Թովմասյանը խնդրում է ներել, որ «մեկ պատուհան»-ը պատշաճ չի աշխատում

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայցում է ՀՀ քաղաքացիների ներողամտությունը, որ մեկ պատուհանի սկզբունքը պատշաճ չի աշխատում:

«Հարգելի քաղաքացիներ,

Ավելի քան մեկ տարի առաջ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրում գործարկվեց մեկ պատուհանի սկզբունքը և ՀՀ քաղաքացիները, մեկ օրվա ընթացքում, առանց ավելորդ քաշքշուկների և ձգձգումների, որպես անհատ ձեռնարկատերեր հաշվառվելու հնարավորություն ստացան: Մինչ օրս, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում պատշաճ մակարդակով և անթերի կատարվել են բոլոր տեսակի գրանցումները, սակայն
վերջին մի քանի օրերի ընթացքում տեխնիկական խնդիրների պատճառով բավարար չի գործում անհատ ձեռնարկատերերի հաշվառման, մինչ այս անխափան գործող ծրագիրը: Ձեռնարկվում են քայլեր իրավիճակը շտկելու ուղղությամբ, արդյունքների մասին ձեզ անմիջապես տեղյակ կպահվի լրատվամիջոցների միջոցով:

Հայցում եմ ձեր ներողամտությունը՝ ժամանակավոր անհարմարությունների համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել