Հացի խնդիր՝ Արցախում․ օգնության են հասնում երիտասարդները

Հուլիսի 21-ից Արցախի մի խումբ երիտասարդներ որպես կամավոր ոտքով հաց են հասցնում խանութներ՝ փորձելով օգնել մարդկանց, որ երկար հերթ չկանգնեն։ Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ Ստեփանակերտի խանութներում հաց չկա, մարդիկ հերթ են կանգնում հացի փռերի դիմաց։ Կան փռեր, որոնք մեկ կամ երկու հացից ավել նույն անձին չեն վաճառում, որ բոլորին հերիքի։

Մեկնաբանել