Գվարդիոլան և Բաջոն կարող են գլխավորել Միլանը

Իտալական La Repubblica պարբերականն այսօր գրել է, որ մեծ է հավանականությունը, որ իսպանացի անվանի մասնագետ Պեպ Գվարդիոլան, ով այս տարի հրաժարական տվեց «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից, կհայտնվի «Միլանում»։ Թերթը գրում է, որ ակումբի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին լրջորեն մտածում է Գվարդիոլային և իտալացի անվանի ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնին հրավիրելու տարբերակի ուղղությամբ։ Վերջինս ամիսներ առաջ է ստացել մարզչական լիցենզիա և կարող է Գվարդիոլայի հետ մեկ տեղ մարզչական տանդեմ կազմել միլանյան թիմում։

Հիշեցնենք նաև, որ մի քանի ամիս առաջ Գվարդիոլան առանձնատուն է գնել Միլանի մերձակայքում, և շատ պարբերականներ այս քայլը պատահական չեն համարում։ Տեղեկացնենք նաև, որ նախկին երկու ֆուտբոլիստները 2003թ.-ին միասին հանդես են եկել իտալական «Բրեշիա» թիմում։

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել