Գերմանիայի դաշնային դատարանը վճռել է, որ կաթոլիկները պիտի տասանորդ տան

Գերմանիայի դաշնային դատարանը վճռել է, որ կաթոլիկները պիտի վճարեն եկեղեցական տասանորդը, եթե ցանկանում են եկեղեցու համայնքում լինել. այս մասին հաղորդում է BBC-ն:

Լայպցիգի դատավորները կասեցրել են աստվածաբան Գարմուտ Զապպայի հայցը, որով վերջինս պահանջում էր չեղյալ համարել իշխանության կողմից սահմանված եկեղեցական հարկերը` պնդելով, որ, առանց վճարելու էլ ինքը պահպանում է իր` կաթոլիկ լինելու իրավունքը:

Դատարանի այս որոշումը հաստատում է այն համակարգը, որն արդեն երկու դար է` գոյություն ունի. ըստ այդ համակարգի` քաղաքացիները կամ վճարում են տասանորդը, կամ դադարում են համարվել հավատացյալ:

Անցյալ շաբաթ կաթոլիկ եպիսկոպոսները հայտնել են, որ եկեղեցին չի ընդունի այն հավատացյալներին, ովքեր կհրաժարվեն վճարել տասանորդը. նրանց կարգելվի հաղորդություն ստանալ, կնքահայր-կնքամայր դառնալ կամ թաղվել հուղարկավորության կարգով:

Մեկնաբանել