Արոնյանը չկարողացավ սպիտակներով հաղթել Վալեխոյին. Մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշար

Սան Պաուլոյում ընթացող «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 3-րդ տուրում աշխարհի 2-րդ ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպտակներով չկարողացավ հաղթել մրցաշարի ամենացածր վարկանիշն ունեցող իսպանացի Ֆրանսիսկո Վալեխո Պոնսին: 33-ական քայլ հետո գրոսմայստերները ձեռք ձեռքի տվեցին և բավարարվեցին մեկական միավորով: Այժմ Լևոնն իր ակտիվում ունի 5 միավոր, իսկ Վալեխոն` 2:

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) – Վիշավանաթհան Անանդ (Հնդկաստան) և Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) պարտիաները դեռևս չեն ավարտվել:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել