Ստեփանակերտ. երկհարկանի ավտոբուսը մարդկանց օգնում է տեղաշարժվել

Ստեփանակերտում հուլիսի 5-ից հաճախ կարելի է տեսնել երկհարկանի դեղին ավտոբուս․ այն Արցախ է բերվել մոտ 13 տարի առաջ՝ բարերար Լևոն Հայրապետյանի միջոցով՝ տուրիստական շրջագայությունների կազմակերպման համար։ Երկար ժամանակ ավտոբուսը չէր շահագործվում։ Մարտակերտի շրջանի Վանք գյուղից Նարեկ Թևոսյանն իր միջոցներով վերանորոգել է ավտոբուսը և հուլիսի 5-ից սկսել շահագործել Ստեփանակերտում, որպեսզի որոշ չափով հեշտացնի մարդկանց տեղաշարժը, քանի որ շրջափակման պատճառով հանրային տրանսպորտը, տաքսի ծառայությունները չեն գործում:

Ավտոբուսն անվճար գործում է երկուշաբթիից ուրբաթ 12:00-ից 16:00` Վերածննդի հրապարակից «Կալցևոյ» և հակառակ ուղղությամբ: Երեկոյան ժամերին էլ մարդկանց Վերածննդի հրապարակից վճարով տանում է «Տատիկ-պապիկ» հուշակոթող և հետ բերում:

Մեկնաբանել