ԼՂՀ նոր կառավարությունն այսօր կգումարի անդրանիկ նիստը

Սեպտեմբերի 27-ին տեղի կունենա ԼՂՀ նոր կառավարության անդրանիկ նիստը: Այս մասին հաղորդում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին: Հաստատվել է կառավարության հետևյալ կազմը`

Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան` ԼՂՀ փոխվարչապետ

Զոյա Մանվելի Լազարյան` առողջապահության նախարար

Արարատ Աշոտի Դանիելյան` արդարադատության նախարար

Լևոն Ստեփանի Մնացականյան` արտադրական ենթակառուցվածքների նախարար

Կարեն Համբարձումի Միրզոյան` արտաքին գործերի նախարար

Անդրանիկ Ռոբերտի Խաչատրյան` գյուղատնտեսության նախարար

Սլավիկ Արմիկի Ասրյան` կրթության և գիտության նախարար

Նարինե Էդուարդի Աղաբալյան` մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար

Մովսես Հրանտի Հակոբյան` պաշտպանության նախարար

Նարինե Կառլենի Նարիմանյան` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան` քաղաքաշինության նախարար

Սպարտակ Ապետնակի Թևոսյան` ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: