Օգոստոսի 2-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյին:
ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերին:
«Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տեղեծված հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները, ընդգծելով՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրամայականը: Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է հաղորդագրությունում։