Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար

Վարչապետի որոշմամբ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ:

Հրաչյա Սարգսյանը 2018-ին հոկտեմբերին նշանակվել էր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։ 2021-ի դեկտեմբերին՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուց հետո, ավագանու որոշմամբ Սարգսյանը ընտրվել էր Երևանի քաղաքապետ։ 2023-ի մարտի 17-ին նա հայտարարել էր քաղաքապետի պաշտոնից հեռանալու մասին։

2023-ի ապրիլի 4-ին Հրաչյա Սարգսյանը նշանակվել էր վարչապետի խորհրդական և մինչ օրս այդ պաշտոնում էր։

Մեկնաբանել