Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ արդեն 9-րդ օրն է՝ կանգնած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը։

ՍիվիլՆեթի թղթակիցը հայտնում է, որ գրասենյակի ներկայացուցիչներին տեղում ներկայացվել է ստեղծված իրավիճակը։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն հանդես է եկել կարճ ճեպազրույցով, որի ընթացքում նա ընթերցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հայտարարությունը․ «Ցավոք սրտի, այս պահի դրությամբ չեմ կարող ավելին ասել, քան այս հայտարարությունը»։

Մեկնաբանել