Իսլամը Գերմանիայի մի մասն է․ Մերկել

Իսլամը Գերմանիայի և գերմանական հասարակության մի մասն է, հայտարարել է դաշնային կանցլեր Անգելա Մերկելը՝ ուղերձով դիմելով իր համաքաղաքացիներին։ Նա գերմանացիներին կոչ է արել հանդուրժողականություն դրսևորել մուսուլմանների նկատմամբ, հաղորդում է AP-ն։ Մերկելն ուշադրություն է հրավիրել նրան, որ Գերմանիայի տարածքում ապրող մուսուլմանների մեծ մասը փորձել է առավելագույնս հեռու մնալ բռնությունից, որն առաջացել է «Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային ֆիլմի պատճառով։

«Մենք պետք է բաց լինենք և ասենք՝ այո՛, դա մեր մի մասն է»,- նշել է նա։

Գերմանիայի բնակչությունը մոտ 81 մլն է, որից մոտ 4 մլն-ը մուսուլման է։ Նրանք հիմնականում թուրքական համայնքի ներկայացուցիչներ են։

Մեկնաբանել