Լուի Բոնոն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով պետքարտուղարի ավագ խորհրդական Լուի Բոնոն օգոստոսի 3-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Ըստ լրատվամիջոցի՝ հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակին։

Ավելի վաղ՝ օգոստոսի 2-ին, Լուի Բոնոն Երևանում հանդիպում էր ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Լուի Բոնոն ժամանել է տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղության գործընթացին։ Միլլերի խոսքով՝ Բոնոն կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար պայմանները, իրավունքներն ու անվտանգությունը։

Մեկնաբանել