Վերաքննիչը մերժեց Սիվիլիթասի բողոքը

Սեպտեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Սիվիլիթաս հիմնադրամի բողոքը, որով պահանջվում էր վերացնել Ազգային անվտանգության  ծառայության կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը, որն առնչվում է հիմնադրամին:

Դատարանի որոշումը հայտնեց դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը` առաջին ատյանի դատարանի որոշումը համարելով օրինական և հիմնավորված: Դատարանը նաև արձանագրեց, որ բողոքում ներկայացված փաստարկը, թե Սիվիլիթաս հիմնադրամի պատիվն ու հեղինակությունը արատավորվել են, անհիմն է, քանի որ գործում չի պարունակվում որևէ փաստ կամ հիշատակում, որը կնշանակի պատվի կամ հեղինակության արատավորում: