Հայկական կողմը սադրանքներն անպատասխան չի թողնի. ՊՆ

Հայկական զինված ուժերի N զորամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանի մահվան առնչությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է իր խորին ցավակցությունը զինվորի ծնողներին և հարազատներին: «Մեզ համար սա շատ ծանր կորուստ է»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Նման քայլերով հակառակորդը նպաստում է սահմանագծում իրավիճակի ապակայունացմանը: Հայկական կողմը նման սադրիչ գործողությունները անպատասխան չի թողնի, որի պատասխանատվությունը լիովին ընկնում է ադրբեջանական կողմի վրա: