Սիվիլիթասը կդիմի վճռաբեկ դատարան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը այսօր (սեպտեմբեր 27) մերժեց Սիվիլիթաս հիմնադրամի բողոքը, որով պահանջվում էր վերացնել Ազգային անվտանգության ծառայության կողմից 2012թ. մայիսի 25-ին «փողերի լվացման» հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշումը, որն առնչվում է հիմնադրամին:

Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Սիվիլիթաս հիմնադրամի փաստաբան Արթուր Գրիգորյանն ասաց, որ հիմնադրամը մտադիր է դիմել վճռաբեկ դատարան: Հարցին, թե ինչու է դատական գործընթացին շարունակություն տրվում և արդյոք հիմնադրամը չի՞ հավատում Հայաստանի դատական համակարգի արդարացիությանը, փաստաբանը պատասխանեց, որ իրենք ցանկանում են սպառել ՀՀ դատական բոլոր ատյանները, ապա դիմել միջազգային ատյանների:

Մեկնաբանել