Նախագահի հարցազրույցից մինչև կանխիկ փող․ արցախյան շաբաթ

Թվում է, թե Արցախում ավելի վատ հնարավոր չէ, բայց ամեն հաջորդ շաբաթ հակառակն է ապացուցում։ Հիվանդությունների աճ, թերսնման պատճառով ուշագնացություններ, վառելիքի սղության պատճառով բժշկական հաստատությունների անհասանելիություն, դեղորայքի սուր պակաս, կանխիկ դրամի պակաս և այլն։

Նախագահ Արայիկ Հարությունյանը կիրակի երեկոյան հարցազրույց տվեց, խոսեց երկրի խնդիրների մասին։ Մարդիկ լսեցին այն, ինչ գիտեին։

Իսկ Լաչինի միջանցքն ապաշրջափակել ցանկացող ակտիվիստների գործողությունը չստացվեց։

Մեկնաբանել