Հունվարի 1-ից նվազագուն աշխատավարձը կկազմի 35 հազ. դրամ

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, ըստ որի նվազագույն աշխատավարձը 2013թ. հունվարի 1-ից կբարձրացվի 2,5 հազ. դրամով՝ կազմելով 35 հազ. դրամ:

Ֆինանսների նախարարության հաշվարկի համաձայն` նվազագույն աշխատավարձի` 2,5 հազ. դրամով բարձրացման դեպքում պետբյուջեի լրացուցիչ ծախսը կկազմի 941 մլն դրամ:

Օրենքի փոփոխությամբ կառավարությունը բարձրացնում է նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը։ Աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)`դրույքը ներկայիս 196 դրամից կբարձրացվի մինչև 210 դրամ, աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ) ներկայիս 218-ից կբարձրացվի մինչև 234, իսկ աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ) ներկայիս 326-ից կբարձրացվի մինչև 350 դրամ։

Մեկնաբանել