ԱՄՆ Սենատի ներկայացուցիչները Մենենդեսի հանձնարարությամբ Կոռնիձորում են

Օգոստոսի 8-ին Կոռնիձոր է այցելել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի ղեկավարած պատվիրակությունը։ Ներկայացուցիչները Կոռնիձորի սահմանային անցկակետում ուսումնասիրել են Ադրբեջանի տեղադրված անցակետն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ զրուցել ստեղծված իրավիճակի մասին։

Պատվիրակությունը Հայաստանում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի հանձնարարությամբ։

Մեկնաբանել