ՌԴ դաշնային ծառայությունը Yandex-ի տվյալներին հասանելիություն կստանա

Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հասանելիություն կունենա Yandex տաքսի ծառայության տվյալներին։ Այդ մասին գրում է Meduza-ն՝ նշելով, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Yandex-ը գործում է քսանից ավելի երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում, Վրաստանում, Իսրայելում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Բելառուսում, Ղազախստանում, և ըստ կայքի՝ «վտանգի տակ են նաև այդ երկրների բնակիչները»։

«Մոտ մեկ տարի առաջ Yandex Go-ի որոշ աշխատակիցներ հարցադրումներ էին արել ղեկավարությանը, թե կոնկրետ որտեղ են պահվում Ռուսաստանից դուրս տաքսիների ուղևորությունների տվյալները: Աշխատակիցների և ղեկավարության միջև նամակագրությունը սկսվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ԱԴԾ-ն շուրջօրյա մուտքի հնարավորություն է ստանում «Տեղեկատվության տարածման կազմակերպիչներ»-ի ռեեստրում մուտքագրված տաքսի ծառայությունների տվյալների բազաներ: Ռուսական բոլոր տաքսի ծառայություններից այս ռեեստրում առայժմ ընդգրկված է միայն Yandex Go-ն»,- գրում է Meduza-ն։

Մեկնաբանել