Հայ զինծառայողները մասնակցել են ԱՄՆ ականազերծման ծրագրին

Սեպտեմբերի 27-ին Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի գեներալ–մայոր Լիի Տաֆանելին և Պաշտպանութան նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հետևել են Մարդասիրական ականազերծման և փորձագիտական հայկական կենտրոնի 22 զինծառայողների և քաղաքացիական մասնագետների մասնակցությանը ԱՄՆ կողմից ֆինանսավորված ականազերծման ուսուցողական ծրագրին, հաղորդում են Հայաստանում ԱՄՆ դեսպանության լրատվական ծառայությունից:

ԱՄՆ Ռազմական համագործակցության գրասենյակի և Եվրոպական Հրամանատարության կողմից ֆինանսավորված ծրագիրը Էջմիածնում գտնվող Հայաստանի Ականազերծման կենտրոնին ապահովում է ուսուցողական ծրագրով և սարքավորումներով:

Ականազերծման ուսուցողական ծրագիրը իրականացվում է Սեպտեմբերի 17-ից 28-ը և նպատակաուղղված է ականների պատշաճ տեղային նշման և մաքրման հմտությունների զարգացմանը: Բացի այդ` ԱՄՆ կառավարությունը Հայաստանի նորաստեղծ Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոնին տրամադրել է 20 ականորսիչներ և ականազերծման գործիքներ:

Մեկնաբանել