Արաբները գնեցին անգլիական հերթական անվանի ակումբը

Բահրեյնի Gulf Finance House ընկերությունը հայտարարել է «Լիդս» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը գնելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնության մասին: Հաղորդում է Reuters-ը:

Պաշտոնական հայտարարության մեջ չի տեղեկացվում, թե երբ և որքան գումարով է իրականացվելու այս գործարքը:

Հիշեցնենք, որ «Լիդսը» ներկայումս հանդես է գալիս չեմպիոնշիփում և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Ավելի վաղ «Լիդսը» 3 անգամ նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը (1969, 1974, 1992):

Մարզական գործընկեր SportArmenia.com