Ոտքով՝ ծննդատուն․ Արցախում հղիները բազմաթիվ դժվարությունների են բախվում

Ստեփանակերտում բնակվող Ասպրամ Աբրահամյանը հղիության յոթերորդ ամսում է։ Իր օրինակով ներկայացնում է, թե Արցախում շրջափակման պատճառով որքան դժվարությունների են բախվում հղի կանայք։ Սթրես, վիտամինների ու սննդի պակաս, տրանսպորտի բացակայություն։ Հղիների համար անգամ ծննդատուն հասնելն է դժվար կամ անհնարին։ Նորածինների համար անհրաժեշտ պարագաներ գտնելն էլ մի ուրիշ փորձություն է նրանց համար․ չկան մանկասայլակներ, անհրաժեշտ հագուստ, տակդիրներ և այլն։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հուլիսին բժշկի ցուցումով հղիության արհեստական ընդհատումների թիվը քառապատկվել է, ինչին նպաստում են սթրեսը, ոչ լիարժեք սնունդը և դեղորայքի բացակայությունը։

Մեկնաբանել