Փարիզում անմահացրել են Զիդանի հանրահայտ «գլխով հարվածը»

Ֆրանսիայում արտասովոր արձան է կանգնեցվել՝ նվիրված 2006թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Ֆրանսիայի հավաքականի կապիտան Զինեդին Զիդանի և Իտալիայի հավաքականի պաշտպան Մարկո Մատերացիի միջադեպին. Զիդանը գլխով հարվածել էր Մատերացիի կրծքին և հեռացվել դաշտից, որից հետո Իտալիան դարձել է աշխարհի չեմպիոն՝ հետխաղյա տուգանայիններով հաղթելով ֆրանսիացիներին:

Հինգ-մետրանոց արձանը վեր է խոյանում Փարիզի՝ Ժորժ Պոմպիդուի անվան Արվեստների և մշակույթի ազգային կենտրոնի առջև: