Սեպտեմբերի 17-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները։ ՍիվիլՆեթը շրջել է Կենտրոն վարչական շրջանում՝ պարզելու, թե որոնք են մայրաքաղաքի ամենահրատապ խնդիրները՝ ըստ բնակիչների։
Կենտրոնը՝ Երևանի խնդիրների մասին
-
Հնդկաստանի պաշտպանական արտահանումը յոթ տարում աճել է 14 անգամ
Հնդկաստանի պաշտպանական արտահանումը 2017-ի 180 մլն դոլարից աճել է՝ 2024-ին հասնելով 2,5 մլրդ դոլարի․ այս մասին նշվում է Antique Stock Broking խորհրդատվական ընկերության զեկույցում, հաղորդում է հնդկական The Economic Times թերթը։ Զեկույցում ասվում է, որ գլոբալ տեղաշարժը դեպի «Չինաստան+1» ռազմավարություն և ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը Հնդկաստանին լրացուցիչ հնարավորություններ են տալիս լրացնելու մատակարարման շղթաների բացերը՝ հնարավորինս բարձրացնելով սեփական մասնաբաժինը համաշխարհային պաշտպանական արդյունաբերության մեջ: («Չինաստան+1» ռազմավարությունը վերաբերում է կորպորացիաների այն քաղաքականությանը, որոնք քայլեր են ձեռնարկում նվազեցնելու չափազանց մեծ կախվածությունը Չինաստանից՝ որպես արտադրական հանգույցի՝ բազմազանեցնելով մատակարարման շղթաները և դրանցում ներառելով առնվազն մեկ այլ երկրի)։ Զեկույցում նշվում է, որ համաշխարհային պաշտպանական արտադրական հանգույց դառնալու Հնդկաստանի […]
-
Հայաստանում քննարկում են ԵՄ անդամ դառնալու գործընթաց սկսելու հնարավորությունը․ Փաշինյան
Հայաստանում քննարկումներ են ընթանում Եվրամիության անդամ դառնալու գործընթաց սկսելու հնարավորության վերաբերյալ։ Այդ մասին մասին սեպտեմբերի 9-ին Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպմանը վարչապետը նշել է, որ Հայաստանը փաստացի ընդլայնում է օրակարգը Եվրամիության հետ։ Նրա խոսքով՝ հատկապես նախորդ տարի Եվրոպական խորհրդարանում իր ունեցած ելույթից հետո Հայաստանում ընթանում են քննարկումներ Եվրոպական Միության անդամ դառնալու գործընթաց սկսելու հնարավորության վերաբերյալ․ «Սա պարզ հարց չէ, բայց դարձել է հայաստանյան քաղաքական օրակարգի մաս, ուստի անհրաժեշտ է այս թեմային մոտենալ մանրամասնորեն և համակողմանի։ Այստեղ կարևոր կլինի լսել նաև ԵՄ մեր գործընկերների դիտարկումները և խորհուրդները»: Փաշինյանի […]
-
Սա էլ կանցնի․․․ երևի
Լուսինե Հովհաննիսյան Մինչ շարքային մարդիկ չափազանց համեստ ռեսուրսով փորձում են գտնել հայաստանցի-ղարաբաղցի, հաճախ երկուստեք, բայց այս պահին հայաստանցիների կողմից ավելի անթույլատրելի, անշնորհք ու անտրամաբանական առճակատման զիգոտային բջիջը՝ այն վերացնելու համար, սեպտեմբերի իննի առավոտյան, Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ, մեծարգո Ալեն Սիմոնյանը, հարցազրույցի ընթացքում հնչեցնում է․ «Հայաստանի Հանրապետությունը զոհել է ԱՅՆՏԵՂ իր երեխաներին, իր ժողովրդի, իր պետության բյուջեից կտրել է և ամեն ինչով ապահովել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը՝ աշխատավարձ, կոմունալ վճարումներ, բանակ, և ամեն ինչը գնացել և ապահովվել է Հայաստանի Հանրապետության կողմից․․․»։ «Այնտեղ»-ը, ինչպես հասկացաք, Լեռնային Ղարաբաղն է։ Նշածս խնդիրը պետական մակարդակով լուծվելիք հարց է։ Բայց պետական մակարդակը սա է։ Այս նախադասությունը […]
-
Արցախի վերջին ընտրությունը. 2023-ի օգոստոս-սեպտեմբերի դրաման
2023-ի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական հարձակումից ու կապիտուլյացիայից առաջ Արցախում ներքաղաքական մի շարք իրադարձություններ եղան՝ օգոստոսի 28-ի ցույցն ու վեցժամյա ժողովը, նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը և սեպտեմբերի 9-ի ընտրությունները։ Այդ ամենը տեղի ունեցավ շրջափակման, հումանիտար ճգնաժամի պայմաններում։ ՍիվիլՆեթը մեկ տարի անց փորձել է հասկանալ այդ օրերի դրամատիկ իրադարձությունները։
-
Որևէ ուժ չի կարող խզել Հայաստանի և Իրանի կապը․ Արմեն
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանն ասել է, որ «որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը»։ «Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահմանն է: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին, և որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը։ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ ցանկացած ապաշրջափակում կլինի Հայաստանի ներքին ինստիտուտների վերահսկողության և երկրի ազգային և տարածքային սուվերենության ներքո»,- ասված է Իրանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։ Մեհդի Սոբհանին Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ընդգծել է Իրանի դիրքորոշումը` ցանկացած աշխարհաքաղաքական […]
-
Խաղաղության պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու իրական հնարավորություն կա․ Միրզոյան
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 16 հոդվածից 13-ն ամբողջապես համաձայնեցված է, 3-ը՝ մասնակի։ Այս մասին սեպտեմբերի 9-ին Երևանում Լյուքսեմբուրգի իր պաշտոնակցի հետ ասուլիսին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Հայաստանը փոխանցել է Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրությունը։ Գաղտնիք չէ, որ այս խմբագրությունը ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը։ Ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են կամ մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր։ Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մենք հավատացած ենք, որ իրական հնարավորություն կա սեղմ ժամկետներում ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասել է նա։ Միրզոյանի խոսքով՝ հայկական կողմն առաջարկել է ստորագրել այն, ինչը համաձայնեցված է․ «Երբեմն ադրբեջանական կողմը նախապայմաններ, խնդիրներ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթացում։ Մեր […]
-
Ամերիկյան ընկերությունը հետազոտություններ է անցկացնում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման շուրջ․
Հայաստանում միջուկային էներգիայի արտադրության ժամանակակից աղբյուրի կառուցմանը միտված ուսումնասիրություններն արդեն սկսվել են։ Աշխատանքները, որոնց արդյունքների ամփոփման առավելագույն ժամկետը 2025 թվականի գարունն է, հայ գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնում են ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկի մասնագետները։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի/ների կառուցման գործընթացի շրջանակներում այս փուլում իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ։ «Այդ աշխատանքը ԱՄՆ-ի կառավարության պատվերով և հայկական կողմի հետ համագործակցությամբ իրականացնում է ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկը։ Նպատակն է պարզել, թե ամերիկյան արտադրողների առաջարկած փոքր մոդուլային կայաններից որն է տեխնոլոգիապես առավելագույնս համապատասխանում Հայաստանի կարիքների բավարարմանը։ Ուսումնասիրությունները նախատեսվում է ավարտել ամենաուշը 2025 թվականի […]
-
«Հայաստան» խմբակցությունն արցախցիների իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովի նախագիծ կներկայացնի
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծ կներկայացնի, հայտարարել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Շուտով ներկայացնելու ենք Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների իրացմանն ուղղված գործողությունները ուսումնասիրելու, առաջարկելու և իրականացնելու քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծ»,- խորհրդարանի սեպտեմբերի 9-ի նիստի ժամանակ ասել է Մինասյանը։