Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել․ ՊՆ

Դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է զինծառայող Ժորա Կարապետյանը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը։ Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից նշում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Մեկնաբանել