Goal.com-ը` Յուրա Մովսիսյանի մասին

Յուրա Մովսիսյանի հաջողությունները հետաքրքրել են ոչ միայն տեղական, այլև միջազգային հայտնի լրատվամիջոցներին։ Ֆուտբոլասերներին քաջ հայտնի Goal.com կայքը մեծ հոդված է հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի մասին։ Հիմնական մասը նվիրված է Յուրայի արդյուքններին, ինչպես նաև նրա գործակալ Պատրիկ ՄըքՔեյբի հետ հարցազրույցին։

Կայքն անդրադարձել է Յուրայի կենսագրական որոշ մանրամասների, խոսել այն թիմերի մասին, որտեղ հանդես է եկել Յուրան, արձանագրել վերջին երկու տարվա հաջողությունները թե՛ Հայաստանի ազգային հավաքկաանում, թե՛ «Կրասնոդարում»։

Խոսելով ներկայիս ակումբի մասին՝ ՄըքՔեյբը նշել է, որ «Կրասնոդարն» ամեն ինչ կանի Յուրա Մովսիսյանին պահելու համար։ «Սակայն հարցն այն է, թե արդյոք նա պատրաստվում է մնալ Ռուսաստանում։ Դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ Ռուսաստանից դուրս աշխատավարձերը շատ ավելի ցածր են։ Մովսիսյանին ակումբում հիմա շատ ավելի են գնահատում, քան այն ժամանակ, երբ Յուրայի համար վճարեցին 3.5 մլն և մեծ ակնկալիքներ չունեին նրանից։ Մովսիսյանը գերազանցեց բոլոր սպասելիքները։

Ակումբը պատրաստվում է ավելի լուրջ ջանքեր գործադրել նրան պահելու համար։ Միաժամանակ պետք է նշել, որ չնայած աշխատած գումարներին, նա չի կարող հասնել դրանցով այն ամենին, ինչ կարող է Անգլիայի Պրեմեիր լիգայի որոշ ակումբներում։ Յուրան 25 տարեկան է, և գիտակցում է, որ կարիերայի ավարտին քիչ ժամանակ է մնացել։ Նա ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպա լիգաում, սակայն դա նաև բիզնես որոշում է։ Սա մի աշխատանք է, որը նա ստիպված է անել իր և իր ընտանիքի համար», – ասել է գործակալը՝ ներկայացնելով նաև ԱՄՆ-ից նրա տեղափոխությունը եվրոպական ակումբներ։

«Ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ Յուրան նման հաջողություն կունենա։ Անցած երկու տարիների ընթացքում նրա խաղը բարելավվել է՝ հանդես գալով ազգային հավաքականում», – ասելէ  Քեյբը՝ հավելելով որ Բոբ Բրեդլին, ով հետագայում դարձավ ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, շատ էր հավանում Յուրայի խաղը, սակայն վերջինս հոգնել էր սպասել քաղաքացիության փաստաթղթերին, բացի այդ, Հայրենիքի նկատմամբ կարոտ էր զգում։

«Յուրան արկածների սիրահար է։ Նա կգնա այնտեղ, որտեղ շահ ունի։ Նա ռիսկի կդիմի և իր վրա խաղադրույք կկատարի՝ միաժամանակ լինելով շատ համբերատար։ Նա կարող է վերադառնալ ԱՄՆ, և դա կարող է անել ամենևին էլ ոչ կարիերայի ամենավերջում»,- ասել է ՄըքՔեյբը։

Մարզական գործընկեր SportArmenia.com