Երևանում հախուռն ու անկանոն կառուցապատումը մայրաքաղաքի խնդիրներին ավելացնելու է նորերը: Դրան ավելանում է օդի աղտոտվածությունն ու փոշին, կանաչ տարածքների թերխնամ վիճակը: Սա քաղաքային խնդիրների միայն մի մասն է, որոնց լուծման սեփական դեղատոմսերն են ներկայացնում սետպետմեբրի 17-ին սպասվող մայրաքաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը, որը 2017-ից մայրաքաղաքի ավագանու անդամ է, ՍիվիլՆեթի հետ զրույցում խոսում է քաղաքային խնդիրների լուծման իր պատկերացումների մասին: