RBC ամսագիրը կազմել է Ռուսաստանի խոշորագույն դեվելոփերների վարկանիշը՝ ըստ հասույթի չափի: Ցանկը գլխավորել է Օլեգ Դերիպասկային պատկանող «Բազովիյ էլեմենտ» հոլդինգի անդամ «Գլավստրոյ» ընկերությունը՝ $2,96 մլրդ հասույթով: Հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը վարկանիշում չորրորդն է՝ $2,6 մլրդ հասույթով։
2010-ի վարկանիշում «Գլավստրոյը» 9-րդ հորիզոնականում էր՝ $1 մլրդ հասույթով։ Նախորդ վարկանիշի համեմատ արձանագրված կտրուկ աճն ապահովվել է «Տրանսստրոյ» և «Բազելցեմենտ» մայր ընկերությունների հաշվետվությունների տվյալների կոնսոլիդացման շնորհիվ: «Գլավստրոյը» վարկանշված ընկերությունների ցանկում առաջինն է նաև ըստ պարտքի ծավալի՝ $2,72 մլրդ:
Երկրորդ հորիզոնականում Ալեքսանդր Սվետակովին պատկանող «Աբսոլյուտն» է, որի հասույթը 2011թ. կազմել է $2,93 մլրդ: Խմբի պարտքը ներկայում $100 մլն է։ Նախորդ վարկանիշի առաջատար ՍՈՒ-155 ընկերությունը, որը պատկանում է Միխայիլ Բալակինին, այս անգամ եզրափակում է վարկանիշի լավագույն եռյակը՝ $2,81 մլրդ հասույթով (պարտքը՝ $270 մլն):
Հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը վարկանիշում չորրորդն է՝ $2,6 մլրդ հասույթով ու պարտքի $350 մլն ցուցանիշով։ Հինգերորդ հորիզոնականում Անդրեյ Մոլչանովի ԼՍՌ ընկերությունն է՝ $1,77 մլրդ հասույթով:
Ցուցակում ընդգրկված ընկերություններից նախորդ վարկանիշի համեմատ ամենամեծ աճն արձանագրել է Արաս Աղալարովի Crocus Group-ը, որը դիրքերը բարելավել է 12 կետով և այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Ընկերությունը 2011-ին $1,61 մլրդ-ի հասույթ է ապահովել։ Վարկանիշում ամենամեծ անկումն արձանագրել է Լև Լևաևին պատկանող AFI Development-ը, որը նախորդ 14-րդ հորիզոնականի համեմատ այս անգամ 30-րդն է:
Ռուսաստանի տասը ամենախոշոր դեվելոփերները՝ ըստ RBC-ի
Տեղը ներկայիս վարկանիշում |
Տեղը նախորդ վարկանիշում |
Դեվելոփերը |
Հիմնական սեփականատերը |
Հասույթը 2011թ. (մլրդ $) |
Հասույթը 2010թ. (մլրդ $) |
1 |
9 |
«Գլավստրոյ» |
Օլեգ Դերիպասկա |
2,96 |
1 |
2 |
12 |
«Աբսոլյուտ» |
Ալեքսանդր Սվետակով |
2,93 |
0,80 |
3 |
1 |
ՍՈՒ-155 |
Միխայիլ Բալակին |
2,81, |
2,07 |
4 |
2 |
«Տաշիր» |
Սամվել Կարապետյան |
2,60 |
2,10 |
5 |
3 |
ԼՍՌ |
Անդրեյ Մոլչանով |
1,77 |
1,64 |
6 |
18 |
Crocus Group |
Արաս Աղալարով |
1,61 |
1,48 |
7 |
7 |
ՊԻԿ |
Սուլեյման Քերմիով |
1,56 |
1,25 |
8 |
10 |
«Մորտոն» |
Սեփականատերերի անունները չեն բացահայտվում |
1,36 |
0,99 |
9 |
6 |
Capital Group |
Վլադիսլավ Դորոնին, Պավել Տե, Էդուարդ Բերման (փայատեր) |
1,30 |
1,20 |
10 |
5 |
ԴՍԿ-1 |
Վլադիմիր Կոպելև |
1,16 |
1,28 |