Հրապարակվել է Ռուսաստանի խոշոր դեվելոփերների վարկանիշը. «Տաշիրը» չորրորդն է

RBC ամսագիրը կազմել է Ռուսաստանի խոշորագույն դեվելոփերների վարկանիշը՝ ըստ հասույթի չափի: Ցանկը գլխավորել է Օլեգ Դերիպասկային պատկանող «Բազովիյ էլեմենտ» հոլդինգի անդամ «Գլավստրոյ» ընկերությունը՝ $2,96 մլրդ հասույթով: Հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը վարկանիշում չորրորդն է՝ $2,6 մլրդ հասույթով։

2010-ի վարկանիշում «Գլավստրոյը» 9-րդ հորիզոնականում էր՝ $1 մլրդ հասույթով։ Նախորդ վարկանիշի համեմատ արձանագրված կտրուկ աճն ապահովվել է «Տրանսստրոյ» և «Բազելցեմենտ» մայր ընկերությունների հաշվետվությունների տվյալների կոնսոլիդացման շնորհիվ: «Գլավստրոյը» վարկանշված ընկերությունների ցանկում առաջինն է նաև ըստ պարտքի ծավալի՝ $2,72 մլրդ:

Երկրորդ հորիզոնականում Ալեքսանդր Սվետակովին պատկանող «Աբսոլյուտն» է, որի հասույթը 2011թ. կազմել է $2,93 մլրդ: Խմբի պարտքը ներկայում $100 մլն է։ Նախորդ վարկանիշի առաջատար ՍՈՒ-155 ընկերությունը, որը պատկանում է Միխայիլ Բալակինին, այս անգամ եզրափակում է վարկանիշի լավագույն եռյակը՝ $2,81 մլրդ հասույթով (պարտքը՝ $270 մլն):

Հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը վարկանիշում չորրորդն է՝ $2,6 մլրդ հասույթով ու պարտքի $350 մլն ցուցանիշով։ Հինգերորդ հորիզոնականում Անդրեյ Մոլչանովի ԼՍՌ ընկերությունն է՝ $1,77 մլրդ հասույթով:

Ցուցակում ընդգրկված ընկերություններից նախորդ վարկանիշի համեմատ ամենամեծ աճն արձանագրել է Արաս Աղալարովի Crocus Group-ը, որը դիրքերը բարելավել է 12 կետով և այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Ընկերությունը 2011-ին $1,61 մլրդ-ի հասույթ է ապահովել։ Վարկանիշում ամենամեծ անկումն արձանագրել է Լև Լևաևին պատկանող AFI Development-ը, որը նախորդ 14-րդ հորիզոնականի համեմատ այս անգամ 30-րդն է:

Ռուսաստանի տասը ամենախոշոր դեվելոփերները՝ ըստ RBC-ի

Տեղը ներկայիս վարկանիշում

Տեղը նախորդ վարկանիշում

Դեվելոփերը

Հիմնական սեփականատերը

Հասույթը 2011թ.

(մլրդ $)

Հասույթը 2010թ.

(մլրդ $)

1

9

«Գլավստրոյ»

Օլեգ Դերիպասկա

2,96

1

2

12

«Աբսոլյուտ»

Ալեքսանդր Սվետակով

2,93

0,80

3

1

ՍՈՒ-155

Միխայիլ Բալակին

2,81,

2,07

4

2

«Տաշիր»

Սամվել Կարապետյան

2,60

2,10

5

3

ԼՍՌ

Անդրեյ Մոլչանով

1,77

1,64

6

18

Crocus Group

Արաս Աղալարով

1,61

1,48

7

7

ՊԻԿ

Սուլեյման Քերմիով

1,56

1,25

8

10

«Մորտոն»

Սեփականատերերի անունները չեն բացահայտվում

1,36

0,99

9

6

Capital Group

Վլադիսլավ Դորոնին, Պավել Տե, Էդուարդ Բերման (փայատեր)

1,30

1,20

10

5

ԴՍԿ-1

Վլադիմիր Կոպելև

1,16

1,28