Մինչև տարեվերջ Երևանում չջեռուցվող դպրոց չի լինի

Կառավարության այսօրվա նիստում, որ վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոշվել է Երևան քաղաքի չջեռուցվող դպրոցները ջեռուցման համակարգերով ապահովելու նպատակով քաղաքապետարանին տրամադրել 1,3 մլրդ դրամ։

Ինչպես հաղորդում են կառավարության լրատվական ծառայությունից, ներկայում մայրաքաղաքում կա ջեռուցման համակարգով չապահովված կամ մասամբ ապահովված 36 դպրոց։ Նախորդ երկու տարվա ընթացքում լուծվել է Երևանի բոլոր նախադպրոցական հաստատությունների ջեռուցման հարցը, այժմ իրականացվում է արվեստի և երաժշտական որոշ դպրոցների, ինչպես նաև գրադարանների ջեռուցման սարքավորումների տեղադրումը։

Մեկնաբանել