Արմեն Աշոտյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանքի տակ կմնա ևս երկու ամիս, հայտնում է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Արմեն Աշոտյանը ձերբակալվել էր հունիսի 15-ին։ Քննչական կոմիտեից նշել էին, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները: Պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով նրան նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Աշոտյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչպես նաև՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը, դրդել է հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները։ Դրա հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38,6 մլն դրամի գույքային վնաս: Բացի այդ, Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա 185 մլն դրամի հափշտակությունը:

Մեկնաբանել