Կարմիր խաչը հեմոդիալիզ ստացող հիվանդներին տարհանել է Արցախից

Հեմոդիալիզ ստացող հիվանդները վերջին օրերին Կարմիր խաչի միջոցով տարհանվել են Արցախից՝ դեղորայքի ու բժշկական պարագաների բացակայության պատճառով։ Դիալիզը կիրառվում է սուր և քրոնիկ երիկամային անբավարարության այն փուլում, երբ երիկամներն այլևս չեն կատարում իրենց գործառույթը։ Դեղորայքի վերջանալուց մեկ շաբաթ հետո այդ հիվանդները կարող են մահանալ, իսկ հիվանդանոցում եղածը կբավականացնի առավելագույնը երկու շաբաթ։ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում հեմոդիալիզ էր ստանում 41 հիվանդ․ նրանցից 12-ը հրաժարվել է հեռանալ Արցախից։

Մեկնաբանել