Ադրբեջանական կողմը կրակել է Վերին Շորժայի հատածում պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ: Տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։