Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Հայաստանում Եվրամիության առաքելությունը Թվիթերի իր պաշտոնական միկրոբլոգից ջնջել է գրառումը, որում պնդում էր, թե ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատուն սխալ տեղեկություն է ներկայացրել, թե Ադրբեջանը Վերին Շորժայի հատվածում կրակել է ԵՄ դիտորդների ուղղությամբ։
Օգոստոսի 15-ին՝ ավելի վաղ, պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում էր արել՝ հայտնելով, որ նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ: Տուժածներ չկան։
🇦🇲🇦🇿 On Aug 15, at around 12:20 p.m., #Azerbaijan|i AF units discharged fire from fire_arms targeting the#EU observers🇪🇺 (@EUmARMENIA) patrolling in the vicinity of #Verin_Shorzha and their vehicle.
— Aram Torosyan (🇦🇲MOD) (@ToroseanAram) August 15, 2023
There are no casualties. pic.twitter.com/HfSJXZzEU9
Հայաստանում ԵՄ առաքելությունը Թվիթերի իր պաշտոնական միկրոբլոգում Թորոսյանի գրառման էկրանակադրն է տեղադրել՝ սխալ (False) կնիքով և գրել, թե ԵՄ առաքելության որևէ պարեկ կրակոցի թիրախ չի դարձել (ջնջված գրառման արխիվացված տարբերակը)։
Մինչ CivilNet Check-ը պաշտպանության նախարարությունից փորձում էր պարզել, թե ինչ է իրականում կատարվել Վերին Շորժայում, ԵՄ առաքելությունը հեռացրել է վերոնշյալ գրառումը և նոր թվիթ հրապարակել․
«Պարզաբանում․
Մենք հաստատում ենք, որ Հայաստանում ԵՄ առաքելության պարեկը ներկա է գտնվել մեր պատասխանատվության գոտում տեղի ունեցած կրակոցներին։ Առաքելության որևէ անդամ չի տուժել»։
🆕CORRECTING STATEMENT:
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) August 15, 2023
We confirm that #EUMA patrol has been present to the shooting incident in our area of responsibility.
❗️No #EUMA member was harmed.
Հատկանշական է, որ առաքելության հերքող գրառումից հետո հայկական տելեգրամյան ալիքներից մեկը տարածել է տեսանյութ, որում ԵՄ առաքելության տարբերակիչ համազգեստով անձը՝ քողարկված դեմքով, պատմում է, թե ինչպես է ադրբեջանական դիրքերից կրակ բացվել իրենց մեքենաների ուղղությամբ։
Այս տեսանյութի տարածումից հետո է ԵՄ առաքելությունը ջնջել գրառումն ու նոր թվիթ արել՝ հաստատելով տեղի ունեցածը։