Դել Վալեի հետ մենամարտը կատաղի կստացվի. Վիկ Դարչինյան

2 անընդմեջ պարտություններից հետո թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը պատրաստվում է սեպտեմբերի 29-ին առայժմ անպարտելի Լուիս Օրլանդո Դել Վալեի (15 հաղթանակ) հետ կայանալիք տիտղոսային մենամարտին: Հիշեցնենք, որ մարտը կկայանա ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ Նահանգի Մաշանտուկետ քաղաքի Foxwoods Resort համալիրում:

«Ես ընտրել եմ մարտիկի ուղին, ես ճանապարհորդել եմ ողջ աշխարհով, դիտել իմ քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների մենամարտերը, որպեսզի առաջ քայլ կատարեմ: Կարծում եմ, որ Գերի Շոուն (բռնցքամարտի փրոմոութեր – խմբ.) սխալվել է` ներդրում կատարելով մի բռնցքամարտիկի համար, ում շուտով պարտություն է սպասվում: Դել Վալեի հետ մենամարտը կատաղի կստացվի», – Դարչինյանի խոսքերն է մեջբերում Boxing Scene-ը:

Հարկ է նշել, որ ինքը Գերի Շոուն խոստովանել է, որ Դել Վալեն իսկապես չունի այն մեծ փորձը, որին տիրապետում է հայազգի բռնցքամարտիկը:

Մարզական գործընկեր SportArmenia.com