Տնօրենների հավաստագրման քննությունները` հոկտեմբերի 2-ից

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Ինչպես հաղորդում է կրության և գիտության նախարարության կայքը, հավաստագրման քննությունները կմեկնարկեն 2012թ. հոկտեմբերի 2-ից Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում։

Քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 2-ին, 4-ին, 10-ին, 12-ին, 17-ին, 19-ին` ժամը 9:30-ին:

Մեկնաբանել