Շախտյորի խանութներում տրամադրում են զեղչեր Հենրիխ Մխիթարյանի անունը տալուց հետո

«Շախտյոր» ֆուտբոլային ակումբի ֆիրմային խանութների ցանցում գործում են յուրահատուկ զեղչեր։ Ուկրաինայի առաջնությունում թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հաջողությունները նշելու համար (մեր ֆուտբոլիստը գլխավորում է ռմբարկուների ցուցակը) սեպտեմբերի 29-ին և 30-ին ցանկացած ոք, ով կայցելի այս խանութներից մեկը և կասի գաղտնաբառը՝ «Генрих Мхитарян – самый лучший из армян!» (Հենրիխ Մխիթարյանը հայերից լավագույնն է), ապա կստանա 22 տոկոս զեղչ խանութների ցանցի ողջ ապրանքատեսակի համար (բացի մարզական կոշիկներից)։

Մեկնաբանել