Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու տեղեկությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։