Ադրբեջանը Մարտակերտում խախտել է հրադադարը, կորուստներ չկան․ ՊԲ

Արցախի պաշտպանության բանակը հաղորդում է, որ ադրբեջանական կողմը Մարտակերտում խախտել է հրադադարը, հայկական կողմում կորուստներ չկան։

«Օգոստոսի 16-ին, ժամը 22:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել